Երեւանում շուտով կգործի դելֆինարիա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 28, 2010 20:56

Մեկ ծովառյուծ, երկու ծովաային կատու ու չորս դելֆին. կենդանական այս կազմը շուտով կհամալրի երեւանի դելֆինարիան, որի կառույցն ինչպես  հավաստիացրին պատասխանատուները, ընդամենը երկու ամսից պատրաստ կլինի: «Կառույցն ամբողջովին մետաղակոնստրուկցիաներից է, որոնք շատ արագ են հավաքվում. օրինակ մեկ ու կես օրվա ընթացքում լողավազանի կառուցումը վերջացրեցինք»,-նշեց ուկրաինական կողմի ներկայացուցիչ Ալեքսանդր Մերլյանը: Հայաստանում դելֆինարիա կառուցելու նախաձեռնությունն իրականացվում Է ուկրաիանական կողմի հետ համատեղ: Վերջիններս վարձակալական հիմունքներով Երեւանի քաղաքապետարանից հողատարածք են ստացել ու սկսել շինարարական աշխատանքները:

Ի դեպ, Հայաստանից չէ նաեւ ապագա դելֆինարիայի շինարարական աշխատակազմը, որը բաղկացած է ութ ուկրաինացի բանվորներից եւ ընդհանուր պատասխանատուից: Ալեքսանդր Մերլյանի խոսքերով, կառույցը հնարավորություն է ունենալու իր հարկի տակ ընդունելու մինչեւ ինը հարյուր այցելուի: Ալ. Մերլյանը նշեց, որ ուսումնասիրությունների արդյունքում ընտրվել Է հենց Հայաստանը` հաշվի առնելով, որ զարգացող երկիր է, ունի աճող տնտեսություն, լավ հեռանկար: Նշենք, որ ապագա դելֆինարիան արդեն ունի նաեւ իր անվանումը` այցելուներին այն հայտնի կլինի «Նեմո» անվամբ:

Դիտվել է 2057 անգամ:
Print Friendly

Leave a Reply