Հանրապետության առանձին շրջաններում սեպտեմբերի 29-ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 28, 2010 20:47

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-ին եղանակը կպայմանավորվի թույլ արտահայտված մթնոլորտային ցածր ճնշման դաշտով: Առանձին շրջաններում առավելապես օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, մնացած շրջաններում տեղումներ հնարավոր են տեղ-տեղ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Սեւանա լճի ջրի ջերմաստիճանը +18C է:

Մայրաքաղաքում չորեքշաբթի օրը ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն, օրվա երկրորդ կեսին` ամպամածության ավելացում, հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը կմնա անփոփոխ: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին «Meteo-TV»-ից, Երեւանում ռադիոակտիվությունը 16 մկռ/ժամ է, օդի հարաբերական խոնավությունը` 63 %, մթնոլորտային ճնշումը` 670 մմ ս.ս: Գեոմագնիսական դաշտը կլինի կայուն, իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը գնահատվում է 2:

Երեւանում սպասվում է գիշերային ժամերին +14, ցերեկը` +30 աստիճան, Շիրակում, համապատասխանաբար, +3, +25, Կոտայքում` +3, +25, Գեղարքունիքում` +3, +25, Լոռիում` +5, +27, Տավուշում` +9, +30, Արագածոտնի լեռներում` +3, +25, Արագածոտնի նախալեռներում` +12, +29, Արարատում` +12, +30, Արմավիրում` +12, +30, Վայոց ձորի լեռներում` +3, +25, Վայոց ձորի նախալեռներում` +12, +30, Սյունիքի հովիտներում` +10, +30, Սյունիքի նախալեռներում` +4, +24, Արցախում` +14, +24, Ջավախքում` +12, +26 աստիճան:

Դիտվել է 1507 անգամ:
Print Friendly

Leave a Reply