ՀՀ վարչական դատարանը մերժել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի հայցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 28, 2010 20:10

ՀՅԴ Արագածոտնի մարզային կառույցը Աշտարակի քաղաքապետարանին իրազեկել էր քաղաքում հանրահավաք անցկացնելու մասին եւ մերժում ստացել:http://www.arfd.am/plugins/editors/jce/tiny_mce/plugins/article/img/trans.gifՀիմք ընդուելով ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրենքը, ՀՅԴ Գերագույն մարմինը Վարչական դատարանում բողոքարկել էր Աշտարակի քաղաքապետի սեպտեմբերի 24-ի որոշումը` այն անվավեր ճանաչելու պահանջով: Պատասխանող կողմը` Աշտարակի փոխքաղաքապետ Հրաչիկ Խաչատրյանը, դատական նիստին իր «հիմնավորումներով՚» փաստել է իրազեկման մերժման անհիմնությունը: Ավելի ուշ, երբ հայտնի է դարձել, որ ՀՅԴ Գերագույն մարմինը հայցադիմում է ներկայացրել դատարան, քաղաքապետը դիմել է մարզի ոստիկանության օգնությանը` մերժումը հիմնավորելու համար: Դատավորի հարցին, թե ինչո±ւ եք առաջարկել հանդիպում, այլ ոչ թե հանրահավաք, քաղաքապետի ներկայացուցիչը զավեշտ պատասխան է տվել, ասելով` «բառախաղության հետեւից չենք ընկել»:

ՀՀ վարչական դատարանը` դատավոր Լարիսա Սոսյանի նախագահությամբ, կայացրած վճռով մերժել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի հայցը:

ՀՅԴ Գերագույն Մարմինը տեղեկացնում է, որ չնայած դատարանի որոշմանը, նախապես հայտարարված միջոցառումը չի հետաձգվելու, եւ այն կկայանա սեպտեմբերի 29-ին, ժամը` 17:00-ին, Աշտարակի մշակույթի տանը հարող հրապարակում:

ՀՅԴ Մամլո Դիվան

Դիտվել է 1211 անգամ:
Print Friendly

Leave a Reply