«Կենդանի գրադարան»` ԵՊՀ-ում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 28, 2010 17:21

Երեւանի պետական համալսարանում այսօր բացվեց «Կենդանի գրադարան»` «Հակական Կարմիր Խաչի» ընկերության եւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: «Կենդանի գրադարանի» առանձնահատկությունն այն է, որ այստեղ գրքերի դերում մարդիկ են: Պարտադիր է, որ այցելուն եւ «գիրքը» լինեն տարբեր ազգությունների ներկայացուցիչներ: Այցելուները ընտրում են որեւէ մեկին, ում հետ կարող են 45 րոպե զրուցել ազգային նախապաշարմունքների մասին:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ծրագրի կազմակերպիչներից «Հայկական Կարմիր Խաչի» կամավոր Էմմա Գալստյանը, գրադարանի նպատակն է «նպաստել Հայաստանում միջմշակութային երկխոսության զարգացմանը, որն էլ կարող է աջակցող գործոն հանդիսանալ մարդու իրավունքների պաշտպանության համար»: Ծրագիրը սկսվել է Գավառից, այնուհետեւ իրականացվել է Իջեւանում, Գյումրիի մանկավարժական համալսարանում, հիմա` Երեւանի պետական համալսարանում, իսկ հոկտեմբերին` նաեւ Վայոց Ձորում: ««Կենդանի գրադարանում» տեղի ունեցող շփումների ընթացքում մարդիկ հնարավորություն են ունենում հաղթահարելու այլազգիների հանդեպ գոյություն ունեցող կարծրատիպերը»,-ասաց Է.Գալստյանը: Նրա խոսքով` նման ծրագրերը աշխուժություն են մտցնում երիտասարդության շրջանում:

Դիտվել է 1435 անգամ:
Print Friendly

Leave a Reply