Եվրամիության կենտրոնական բանկերը կրճատել են ոսկու վաճառքը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 28, 2010 17:15

Պետական ինստիտուտների ոսկով գործառնությունների կարգավորման վերաբերյալ պայմանագրին մասնակցող կենտրոնական բանկերը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը սեպտեմբերի 26-ին ավարտված տարվա ընթացքում վաճառել են 94,5 տոննա ոսկի, ինչը նվազագույն ցուցանիշն է դարձել 1999 թվականին այդ համաձայնագրի ստորագրման ժամանակից ի վեր:

Այդ մասին տեղեկատվություն է հրապարակել World Gold Council-ը: Եվրոգոտու երկրների կենտրոնական բանկերը մեկ տարվա ընթացքում վաճառել են 6,2 տոննա ոսկի: Խոշորագույն վաճառորդների ցուցակում տեղ են գտել Գերմանիան, Հունաստանը եւ Մալթան: Այդպիսով, այս տարի վաճառված ոսկու ծավալը 96 տոկոսով պակաս է անցյալ տարի տնտեսական եւ արժութային միության երկրների կենտրոնական բանկերի կողմից վաճառված ոսկու ծավալից, որը 142 տոննա Էր: ԱՄՀ-ն սեպտեմբերի 26-ին ավարտված տարվա ընթացքում վաճառել է 88,3 տոննա ոսկի: Եվրոպական երկրների կողմից վաճառվող ոսկու տարեկան ծավալը մշտապես նվազում է 2006 թվականից: Տարեսկզբից ոսկին թանկացել է 16 տոկոսով: World Gold Council-ը նշում է, որ միայն այս տարվա երկրորդ եռամսյակում ոսկու պահանջարկն աճել է 36 տոկոսով` մինչեւ 1050 տոննա:

Դիտվել է 1185 անգամ:
Print Friendly

Leave a Reply