Սաուդյան Արաբիան Հրաբխի վրա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 28, 2010 17:15
Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ Սաուդյան Արաբիան հենց ուղիղ իմաստով «նստած է» հրաբխի վրա: Ապրիլից հունիս ընկած շամանակաշրջանում գրանցվել է 30 հազար երկրաշարժ, որոնց որոշների ուժգնությունը կազմել է 5,4 բալ: Ալ Այաս քաղաքում իշխանությունները հակադրված են եղել տարհանելու 40 հազար մարդու: Հողում նկատվել են 45 սմ լայնությամբ ճեղքվածքներ, որոնցից մակերևույթ հրահեղուկ`մագմա է արտահոսել:Թագավորության արևմտյան մասում գտնվում է 180 հազար քառակուսի կմ մակերես ընդգրկող դաշտավայրը, որը ձևավորվել է հրաբխային լավայից: Քաջ հայտնի է 1256 թվականի ժայթքումը Մեքքայի մոտակայքում, երբ լավան հոսում էր սուրբ լեռան ուղղությամբ: Նահանգապետը և քաղաքի բնակիչները աղոթել են Մուհամմեդ մարգարեի գերեզմանի մոտ, և լավան փոխել է իր ուղղությունը: Գիտնականները այն համոզման են, որ հնարավոր ժայթքումը էական վտանգ չի ներկայացնում, քանի որ կենտրոնը գտնվում է հիմնական բնակավայրերից հեռու: Այդուհանդերձ, երկրի երկրաբանական ծառայությունը ամերիկացի գիտնականների հետ շարունակում է մանրամասն մոնիթորինգը:






Facebook
Tweet This
Email This Post
