Պակիստանը ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչ խորհրդի ղեկավար երկիր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 28, 2010 17:11

Պակիստանը ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչ խորհրդի ղեկավար երկիր ընտրվեց, թեպետ չէր ստորագրել միջուկային զենքի չտարածման պայմանագիրը: Այս երկիրը համարվում է գլխավոր խաղացող` սև շուկայում միջուկային, զինագործական տեխնոլոգիաների տարածման առումով: Հատկապես Պակիստանն է Իրանին, Հյուսիսային Կորեային և Լիբիային տեխնոլոգիաներ վաճառել: Պակիստանի ընտրությունը ապահովել են Իսլամական պետությունների միությունը և Հարավարևելյան Ասիայի երկրները: Պակիստանը այս բարձր պաշտոնը կզբաղեցնի առաջիկա տարվա ընթացքում:

Դիտվել է 1248 անգամ:
Print Friendly

Leave a Reply