Պլասիդո Դոմինգոն հեռանում է օպերայից

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 28, 2010 17:07

Իսպանացի լեգենդար տենոր Պլասիդո Դոմինգոն հայտարարել է Վաշինգտոնի ազգային օպերայի գլխավոր տնօրենի պաշտոնից իր հեռանալու մասին: Դոմինգոն այս պաշտոնը զբաղեցնում էր արդեն յոթ տարի: «Սա երկար և արգասաբեր համագործակցություն էր: Թեպետ այն հանգամանքին, որ ես շարունակում եմ ակտիվ մասնակցել օպերայի կյանքին, ազգային օպերայում այս` 15-րդ թատերաշրջանը կլինի վերջինը`գլխավոր տնօրենի պաշտոնում»,- ասել է նա: Պլասիդո Դոմինգոն աշխատում է Վաշինգտոնի ազգային օպերայում` սկսած 1996 թվականից, երբ նա նշանակվեց որպես գեղարվեստական ղեկավար, իսկ 2003 թվականին նա դարձավ գլխավոր տնօրեն:

Դիտվել է 1187 անգամ:
Print Friendly

Leave a Reply