Ռեկորդային շոգ եղանակներ Լոս Անջելեսում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 28, 2010 17:03
Լոս Անջելեսում սեպտեմբերի 28-ին գրանցվել է 1877թվականից հետո ռեկորդային ամենաբարձր ջերմաստիճանը`45 աստիճան տաքություն` ըստ Ցելսիուսի: Այս ցուցանիշը 1 աստիճանով բարձր է ռեկորդային նախորդ ցուցանիշից, որը գրանցվել է 1990 թվականի հունիսի 26-ին: Կալիֆորնիան վերջին օրերի ընթացքում տառապում է սարսափելի շոգից: Բարձր ճնշման համակարգը խոչընդոտում է օվկիանոսի ափամերձ զեփյուռի տարածմանը, ինչը նորմալ պայմաններում սառեցնում է մթնոլորտը: Տարօրինակ է, որ ռեկորդային շոգը սկսվել է Լոս Անջելեսի առավել սառը ամառային եղանակից հետո:






Facebook
Tweet This
Email This Post
