Մեդվեդևը մեկնաբանել է Լուժկովի պաշտոնանկությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 28, 2010 17:00

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, պաշտոնական այցով գտնվելով Չինաստանում, առաջին անգամ մեկնաբանել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի պաշտոնանկությունը: Պետության ղեկավարը նշել է, որ հրամանագրում ձևակերպվել է` «նախագահի վստահության կորստի առնչությամբ» : Ինտերֆաքսի փոխանցմամբ`«Ես`իբրև ՌԴ նախագահ,կորցրել եմ վստահությունս Յուրի Միխայլովիչ Լուժկովի նկատմամբ` որպես քաղաքապետի»: Մեդվեդևը ուղղակիորեն ընդգծել է, որ պաշտոնանկության այս ձևը հաճախակի չի իրականացվում, այլ առաջին անգամ: Պետության ղեկավարը չի բացառել, որ կարող է նույն կտրուկությամբ ազատվել մի շարք տարածաշրջանների ղեկավարներից: «Դժվար է պատկերացնել իրադրությունը, երբ նահանգապետը և ՌԴ նախագահը շարունակում են աշխատել միասին, երբ նախագահը կորցնում է վստահությունը տարածաշրջանի ղեկավարի նկատմամբ»,- ասել է նա:  ն Ի դեպ, նրա նախորդը` Վլադիմիր Պուտինը, այս իրավունքից  օգտվել է մի քանի անգամ: Անդրադառնալով Լուժկովի իրավահաջորդի խնդրին` Մեդվեդևը ասել է.«Երբ կներկայացվեն թեկնածուները, ես կորոշեմ, թե ով կլինի Մոսկվայի քաղաքապետը»: Այս պահին նրա պարտականությունները ժամանակավորապես կատարող Վլադիմիր Ռեսինին ՌԴ նախագահը  համարել է որպես փորձառու, կառավարելիությունը նորմալ պահպանելու կարողությամբ անձ:

Դիտվել է 1422 անգամ:
Print Friendly

Leave a Reply