Պետական բյուջեի եկամուտներն աճել են 87. 9 մլրդ, ծախսերը` 35.3 մլրդ դրամով

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | September 28, 2010 15:29

2010 թվականի հունվարօգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեի

կատարման ամփոփ բնութագիրը

2010 թվականի հունվարօգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 503.3 մլրդ դրամ, իսկ ծախսերըª 529.8 մլրդ դրամ, որոնք ապահովել են կառավարության` ինն ամիսների համար հաստատած ծրագրի համապատասխանաբար 97.5 և 83.2 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 69.1%-ով, ծախսերի գծով` 61.8%-ով: 2010 թվականի հունվարօգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 26.5 մլրդ դրամ պակասուրդով` իննամսյա ծրագրով նախատեսված 120.4 մլրդ դրամ պակասուրդի և 2009 թվականի նույն ժամանակահատվածի 79 մլրդ դրամ փաստացի ցուցանիշի դիմաց:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 21.2%-ով կամ 87.9 մլրդ դրամով: Ընդ որում, 19.7%-ով ¥76.6 մլրդ դրամով¤ ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 96.9%-ով կամ 2.7 մլրդ դրամով` պաշտոնական դրամաշնորհները, 36%-ով կամ 8.5 մլրդ դրամով` այլ եկամուտները:

Պետական բյուջեի եկամուտների 92.5%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6.4%-ը` այլ եկամուտների, 1.1%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: ՙՀայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին՚ ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 12.3 մլրդ դրամ:

2010 թվականի հունվարօգոստոս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են ավելի քան 529.8 մլրդ դրամի ծախսեր` կազմելով իննամսյա ծրագրի 83.2%-ը: Մասնավորապես` 478 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 51.8 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու ժամանակահատվածում 8.8 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 7.1%-ով կամ շուրջ 35.3 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է պետական պարտքի սպասարկման ծախսերի և դրամաշնորհների գծով ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ:

ՀՀ պետական բյուջեի կատարման 2010թ. հունվարօգոստոս ամիսների օպերատիվ հաշվետվությունն ամբողջությամբ զետեղված է ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջի` www.minfin.am նորություններ բաժնում:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 1075 անգամ:
Print Friendly

Leave a Reply