101 տարեկանում վախճանվեց Գլորիա Սթյուարդը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 28, 2010 15:26

Վախճանվեց ամերիկացի նշանավոր կինոդերասանուհի Գլորիա Սթյուարդը: Հանդիսատեսի համար  նշանակային էր նրա դերը «Տիտանիկ» կինոնկարում. 87 տարեկանում նա խաղաց գլխավոր հերոսուհու` տարեց Ռոզա Դյուիթ Բյուքեյթերի դերը: Դերասանուհու աղջիկը` Սիլվիա Թոմփսոնը տեղեկացրել է, որ իր մայրը կյանքից հեռացել է  Լոս Անջելեսի իր տանը երկուշաբթի` սեպտեմբերի 27-ին: 5 տարի առաջ դերասանուհու մոտ հայտնաբերեցին կրծքագեղձի քաղցկեղ հիվանդությունը: Նա այդ հիվանդությանը նշանակություն չտվեց: Իր հարյուրամյա հոբելյանը Սթյուարդը տոնեց ԱՄՆ-ի Անկախության օրը` հուլիսի 4-ին`իր հարազատների և մերձավորների շրջանում: Ներկաների թվում էր «Տիտանիկի» ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը`կնոջ` Սյուզի Էմիսի հետ, ինչպես նաև կինոդերասաններ Ֆրենսիս Ֆիշերը, Շիրլի Մաքլեյնը և Թոմ Էրնոլդը: Սթյուարդի կենսասիրությունը, ստեղծագործական ջիղը և արվեստը միշտ օրինակ է Հոլիվուդի նոր սերունդների համար:

Հոլիվուդի վետերանը ծնվել է 1910 թվականի հուլիսի 4-ին Սանտա Մոնիկա քաղաքում` Կալիֆորնիայի ոսկի որոնողների հետնորդների ընտանիքում: Նկարահանվել է 77 կինոնկարներում և հեռուստասերիալներում: 1998 թվականին Գլորիա Սթյուարդը Ամերիկայի կինոակադեմիայի պատմության մեջ`«Օսկար» մրցանակի հայցին ներկայացած ` ամենատարեց անձն էր: Նույն տարում People ամսագիրը Գլորիային ներառել է աշխարհի`  ամենահրապուրիչ 50 մարդկանց ցուցակում: Նա հրապուրված էր նաև կիրառական արվեստով:

Շուտով լույս կընծայվի նրա`«Թիթեռնիկի թռիչքը»`գիրքը պատկերազարդումներով:

Դիտվել է 1366 անգամ:
Print Friendly

Leave a Reply