«Տուն մտիր աջ պատուհանիւց, որովհետև այն լավ չի փակվում…»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | Անի Գասպարյան | September 28, 2010 15:04
«Այնպիսի տպավորություն է, թե «Լեզվի մասին» օրենքը անփոփոխ թողնելով` ամեն ինչ իր տեղն ընկավ,-ասում է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը,-և մենք պիտի ասենք` վերջ, մենք հաղթեցինք, ամեն ինչ լավ է և այլն, բայց ոչ այդպես չէ»:
Օտարալեզու դպրոցների վերաբացմանը դեմ հանդես եկողները չեն դադարեցնում իրենց պայքարը, քանի որ կարծում են, որ այդ քայլը չի փոխում նախագծի բուն էությունը.
«Ոչ թեհամառ ենք, հաստակող ենք, հաստակաշի ենք, չենք գնահատում դիմացինի զիջումները, այլ որովհետև մեր շարժման նպատակը` դեմ ենք օտարալեզու դպրոցներին, հաստատուն է. մենք դեմ ենք ցանկացած ձևով օտարալեզու դպրոցների վերաբացմանը»,-ասում է Արմեն Հովհաննիսյանը:
Առանց լեզվի մասին օրենքին ձեռք տալու այդ դպրոցները բացելու համար բավականին պրպտուն ուղեղներ են պետք, ինչպիսիք, , ըստ նրա, կան ԱԺ-ի և կառավարության ներսում:
«Նրանք կփորձեն ինչ որ ձևով այդ ամենին ձևակերպումներ տալ, սակայն կարծում եմ, որ այդ ամենը շատ խոցելի է, մենք նաև դատական գործընթացներ կունենանք»,-ասաց նա:
Աշոտյանի այն հայտարարությանը, թե առանց «Լեզվի մասին» օրենքը փոփոխելու օտարալեզու դպոցներ բացելու այլընտրանքային լուծումները գտել են իրենց իրավաբաններն և որ այդ արցում իրենց չեն աջակցել նախագծին դեմ արտահայտվողները, Արմեն Հովհաննիսյանը բնական է համարում.
«Ինչ է, մենք պիտի իրենց օգնեի՞նք` այնպիսի ձևակերպումներ գտնել, որ հնարավոր լիներ բացել օտարալեզու դպրոցներ` առանց լեզվի մասին օրենքը խախտելու. դա նույն բանն է, որ գողի համար հատուկ ձեռնարկ գրես, թե մեր տուն մտիր աջ պատուհանիւց, որովհետև այն լավ չի փակվում…»:






Facebook
Tweet This
Email This Post
