Հյուսիսային Կորեայի առաջնորդը վերընտրվել է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 28, 2010 14:16
Հյուսիսային Կորեայի առաջնորդը երեքշաբթի վերընտրվել է Կորեայի կառավարող` Աշխատանքային կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այդ մասին տեղեկացնում է Խինհուա գործակալությունը: Երեքշաբթի Փհենյանում բացվել է վերջին 44 տարիների ընթացքում կուսակցության առաջին խորհրդաժողովը, որի ընթացքում, ինչպես ակնկալվում է, վերադասավորումներ կկատարվեն Աշխատանքային կուսակցության ղեկավարության շրջանում:
Ռուսական ԶԼՄ-ները տեղեկացնում են , որ հենց այս խորհրդաժողովում հայտնի կդառնա Կիմ Չեն Իրի իրավահաջորդի անունը: Հավանական թեկնածու է համարվում նրա որդին` Կիմ Չեն Ունը: Նախօրեին ԶԼՄ-ներում տեղեկատվություն տարածվեց այն մասին, թե հյուսիսկորեացի ղեկավարը նրան և նրա քրոջը գեներալի կոչում է շնորհել:Փորձագետների կարծիքով`այս կերպ իրականացվել է իշխանությունների փոխանցման առաջին փուլը: Հյուսիսկորեական պաշտոնական մամուլում 68-ամյաԿիմ Չեն Իրի իշխանության փոխանցման մասին կոնկրետ խոսակցություններ չկան: Այս առնչությամբ տեղեկատվության արտահոսք կա միայն հարավկորեական և Ճապոնական մամուլում, որոնք Ռիա Նովոստիի կարծիքով` միայն մտահղացումներ են: Reuters-ւ նշում է, որ Կիմ Չեն Ունի անունը պետության ԶԼՄ-ներում հայտնվել է Աշխատանքային կուսակցության խորհրդաժողովի մեկնարկից մի քանի ժամ առաջ, սակայն ոչ մի կերպ չի ակնարկվել, որ նա գործող ղեկավարի որդին է: Կիմ Չեն Իրի ավագ որդին` Կիմ Չեն Նամը,մշտապես ապրում է Մակաոյում և զբաղվում է բիզնեսով: Փորձագետների կարծիքով` հայրը կրտսեր որդուն հազիվ թե փոխանցի լիիրավ իշխանությունը, քանի որ նա երիտասարդ է` ընդամենը 27 տարեկան և բավական անփորձ:Կիմ Չեն Իրի հանկարծամահ լինելու դեպքում`ԿԻմ Չեն Ունին կխնամակալի առաջնորդի փեսան` Չժան Սոն Թխեկը, ով ինչ- ինչ ժամանակ ռեգենտի դեր կխաղա:






Facebook
Tweet This
Email This Post
