Ի՞նչ է պատահել «Կիլիկիա» ակումբին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 28, 2010 14:24

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի «Գանձասար»-«Կիլիկիա» հանդիպումը չէր կայացել, քանի որ կիլիկիացիները չէին ներկայացել մրցավայր: Խոսակցություններ կան, որ  «Կիլիկիա»-ն կազմալուծվել է: Ընդ որում, պատճառն այն է համարվում, որ թիմի խաղացողները երկար ժամանակ աշխատավարձ չեն ստացել: Հիշեցնենք, որ «Կիլիկիա» ակումբը հիմնվել է 1994-ին: Ի պատասխան, «Կիլիկիա» ակումբից հերքել են, թե անցանկալի որևէ բան է տեղի ունեցել: Սակայն, ինչպես ասում են, առանց կրակի ծուխ չի լինում: Իսկ թե ինչ է կատարվել, կպարզվի ժամանակի ընթացքում:

Դիտվել է 1622 անգամ:
Print Friendly

Leave a Reply