Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Զամբիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Նաիլոբի Սինյինզան

Պաշտոնական, Օրվա լուր | | September 28, 2010 13:40

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Զամբիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Նաիլոբի Սինյինզան /նստավայրը` Մոսկվա/:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել միջազգային ասպարեզում եւ հատկապես ՄԱԿ-ի շրջանակներում արդյունավետ փոխգործակցությունը:

Երկուստեք կարեւորվել է տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության առկա ներուժի ուսումնասիրությունը եւ այդ գործակցության զարգացման հնարավորությունը:

Դիտվել է 1315 անգամ:
Print Friendly

Leave a Reply