«Գրան պրի» Արտաշատում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 28, 2010 13:53

Արտաշատի մարզադաշտում անցկացվեցին Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի «Գրան պրի» մրցաշարի եզրափակիչ մեկնարկները: Պայքարի ոլորտ էրն ներգրավվել ուժեղագույն 32 աթլետներ՝ Գյումրիից, Վանաձորից, Երևանից, Արցախից: Նրանք ուժերը չափեցին 100մ, 200մ վազք, հեռացատկի, սկավառակի նետման մրցումներում: Ի վերջո, մրցումների արդյունքով որոշվեցին երեք լավագույն աթլետները: 1007 միավորով առաջին տեղը զբաղեցրեց վանաձորցի Արսեն Սարգսյանը: 902 միավորով երկրորդ տեղում է արցախցի Աշոտ Հայրապետյանը: 898 միավորով երրորդ հորիզոնականում հանգրվանեց արտաշատցի Նորիկ Հարությունյանը: Հայաստանի  աթլետիկայի ֆեդերացիայի կողմից նրանք արժանացան դիպլոմների և դրամական պարգևների: Մարզիկների մրցելույթին հետևում էր Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի ռեկորդակիր, եռակի չեմպիոն Ռոբերտ Էմմիյանը:

Դիտվել է 1448 անգամ:
Print Friendly

Leave a Reply