Ճապոնիայի վարչապետը հայտարարել է, որ Հարավային Կուրիլները ճապոնական տարածքներ են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 28, 2010 13:30

Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը երեքշաբթի ճապոնացի լրագրողներին հայտարարել է, թե նախկինի պես համարում է, որ Հարավային Կուրիլները ճապոնական տարածքներ են: «Մեր դիրքորոշումը այս առնչությամբ անփոփոխ է»,- ընդգծել է Կանը: Հիշեցնենք, որ այս տարածքները խորհրդային զորքը գրավել է 1945 թվականին: Տոկիոն  հավակնում է Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան և Խաբոմա կղզիներին:Իսկ Մոսկվայի կարծիքով`ռուսական ինքնիշխանությունը Հարավային Կուրիլների նկատմամբ կասկածի ենթակա չէ: Հարցի առնչությամբ տարաձայնությունները խանգարում  են սահմանազատմանը և Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջնարդյունքների հիման վրա խաղաղության պայմանագրի կնքմանը: Վերջին ժամանակներս ճապոնական կողմը սուր հայտարարություններ է արել Ռուսաստանի հասցեին` Կուրիլյան կղզիների հետ կապված: Այսպես`2009 թվականին Ճապոնիայի արտգործնախարար Կացույա Օկադան  հայտարարել է, որ Ռուսաստանի հետ համագործակցության հեռանկարներ չի տեսնում` մինչ  տարածքային այս վեճի հանգուցալուծումը:

2010 թվականի հունվարին Ճապոնիայի արտգործնախարար Կանցույա Օկադան հերքել է Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության հնարավորությունը Հարավային Կուրիլներում` թեպետ  Տոկիոն Մոսկվայի հետ համապատասխան խորհրդակցություններ է անցկացրել: Ինչպես նշել է Օկադան, Ճապոնիան պարզապես կամենում է հետ ստանալ կղզիները: 2010 թվականի մարտին ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ Ճապոնիայի տարածքային հավակնությունները սպառնալիք են Ռուսաստանի համար: Հուլիսին Օկադան պահանջել է, որ Ռուսաստանը հրաժարվի «Արևելք-2010»  զինավարժությունների անցկացումից: Ռուսաստանը այս կոչին ոչ միայն չարձագանքեց, այլ նույնիսկ զինավարժություններն անցկացրեց հատուկ թափով:

Դիտվել է 1212 անգամ:
Print Friendly

Leave a Reply