Հանգուց֊յալի վեր֊ջին չար֊չարանքը. հացի սեղանին դիակ հեր֊ձելը սովորույթ է

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | June 1, 2009 18:46
img_3943-1

Դիակի վարպետը. Վարդը հերձելու դանակներն է դասավորում իր տան նկուղի մոտ

Սու֊սաննան դեռևս ճաշի նստելիս մտաբերում է, որ նույն սեղանին տատին են հեր֊ձել ու փշաքաղվում է: Մեկ ամիս առաջ մահացած տատի դիակի հո֊տը դեռ մնացել է նրա քթանցքներում: 19-ամյա Սու֊սաննան ապ֊րում է Թալինում, ուր մահացածներին հեր֊ձում են բնակարանում նույն սեղանին, ո֊րի վրա հանգուց֊յալն ու ընտանիքի մյուս անդամները ճաշում էին: Վեր֊ջին մեկ տար֊վա ընթաց֊քում Արագածոտնի մար֊զի Թալին քաղաքում 35 մահացածներից ոչ մեկին քաղաքի դիահեր֊ձարանում չեն հեր֊ձել: Այս֊տեղ դիակն ար֊ժանանում է հերձման միայն այն դեպ֊քում, երբ մահը կաս֊կածելի հանգամանք֊ներում է եղել ու դատաբժշկական փոր֊ձաքննության պետք է ենթարկվի: Այդ դեպ֊քում դիակը տար֊վում է 50 կմ հեռու` Աշտարակի դիահեր֊ձարան:

Մյուս դիակներին մարզկենտ֊րոն տանելու շքեղությունը հարազատ֊ներն իրենց չեն ուզում թույլ տալ: Բնակարանում դիահեր֊ձելը նրանց վրա նստում է 10-20 հազար դրամ, իսկ Աշտարակ տանելը կարող է ավելի ծախսատար լինել(միայն դիակի մշակումն անատոմիկում ար֊ժե 15 հազար դրամ):

90-ականների տնտեսական ճգնաժամի ժամանակ գրող Լևոն Ջավախյանը «Մահիճը» պատմվածքում նկարագրում է, թե ինչ֊պես է Երևանի իր բնակարանում դիահեր֊ձո֊ղը հեր֊ձել իր աներոջը. «…Քունքի վրայով քրտինքի կաթիլ սահեց: Օ֊դի պակասություն էր զգում: Թուքը բերանի մեջ դառն էր, ինչ֊պես լեղին: Կուլ չէր գնում: Բաց֊ված երախով աք֊ցանը մեկնել էր ատամներին: Մարմնով սար֊սուռ անցավ: Մեկ էլ բերանին չհասած` ետ քաշեց…»:

Պատմվածքի հերոս Սու֊սանը, որ իրականում Մարիամ Զաքար֊յանն է, մահացել է 9 տարի առաջ`68 տարեկան հասակում` իր հետ տանելով Երևանում բնակարանում դիակը հեր֊ձելու սովորությունը: Մինչ֊դեռ Հայաս֊տանի շատ շրջաններում, ինչ֊պես Թալինում, մինչ օրս հանգուց֊յալին սեփական բնակարանում են հեր֊ձում:

Եր֊կու դույլ ջուր, եր֊կու բաժակ, մի քանի սավանի կտոր֊ներ, մեկ-եր֊կու շիշ օ֊ղի, օ֊ծանելիք, մի քանի ցելո֊ֆանե տոպ֊րակներ ու պարկ: Սրանք այն պարագաներն են, ո֊րոնք պահանջ֊վում են տանտիրոջից:

Թանզիֆե դիմակ, ձեռ֊նոցներ, սպիտակ խալաթ, և համապատաս֊խան գործիք֊ներով ու դեղո֊րայքով զինված մաս֊նագետը փակվում է դռների հետևում: Ընտանիքի անդամները դուրս են գալիս տանից:

Հանգուց֊յալի ներ֊քին օրգանները կամ դիակի հետ են թաղում, կամ էլ առանձին` խո֊րը փոր֊ված փոսի մեջ:

Հեր֊ձո֊ղի երես֊նամյա ստաժ ունեցող 67-ամյա Վար֊դը (չցանկացավ ազգանունը նշել) բնակարաններում հեր֊ձելով է վաս֊տակում ու ապ֊րում նույն զգացողությունը, որ նկարագր֊ված է «Մահիճը» պատմվածքում: Դատական փոր֊ձաքննության նախկին սանիտարն ու շտապօգնության բուժքույրը թեև բազմաթիվ դիակներ է հեր֊ձել, բայց ասում է, որ ամեն հեր֊ձում հո֊գեպես ճնշում է իրեն, ու ամեն անգամ ամո֊թի զգացողությունն ուսերին` գործն անելուց հետո փախչում է հանգուց֊յալի տնից:

img_3960-11

Վարդի դիակ հերձելու դանակները

Նա իր հեր֊ձո֊ղի վար֊պետությամբ հպար֊տանում է ու ասում, որ Հայաս֊տանում միակ հեր֊ձողն է, որ մի գործիքով` դանակով է ամբողջ աշխատանքն անում. «Սովորաբար օգտագործում են սղոց, կացին (կրծքավանդակը կոտրելու համար) և այլ բժշկական գործիք֊ներ, բայց ես էնքան նուրբ գործ եմ անում, հնարավոր չի պատ֊կերաց֊նել»:

Հիմա նա ավելի հազվադեպ է հեր֊ձում, 10 տարի առաջ ստացած բուտու֊լիզմն առողջությունը քայքայել է, ու հիմա հաճախ իր փոխարեն ուղար֊կում է Վաչիկին` Մաս֊տարա գյուղից:

43-ամյա Հովհաննես Ղազար֊յանը Թալինի այն եզակի մարդկանցից է, ով եր֊բեմն մաս֊նակցում է դիահերձմանը` որպես հեր֊ձո֊ղի օգնական. «Հազար անգամ տեսել էի, թե ոնց են կենդանի մորթում, բայց հեր֊ձել չէի տեսել,-պատ֊մում է նա,- առաջին անգամ տեսա, երբ մորքու֊րիս էին հեր֊ձում, 18 տարեկան էի: Շատ հետաքրքիր էր: Մինչև հիմա էլ ամբողջ պրո֊ցեսում միայն մի բան է վրաս ազդում` սղո֊ցի ձայնը, երբ սկսում են կրծոսկրը կտրել»:

Հո֊գեբան-խորհր֊դատու Մերի Սմբատ֊յանն ասում է, որ դեռևս հին ժամանակներից մար֊դիկ հանգուց֊յալին դիահեր֊ձում էին ընտանիքի անդամների աչ֊քի առաջ, ինչը նորմալ էր ընկալվում: Սակայն այժմ, երբ մարդկանց աշխար֊հայաց֊քը փոխվել է, տանը դիահեր֊ձելը կարող է սթրես ու հո֊գեկան խանգարում առաջաց֊նել:
Թալինի հիվանդանոցն իր բաց֊ման օ֊րից ունեցել է դիահեր֊ձարան, սակայն վեր֊ջին 5 տարում այն ընդհանրապես չի աշխատում: Կեղտի ու փոշու մեջ թաղված դիահեր֊ձարանի սանհանգույցն ու բաղնիքը չեն աշխատում, պատերի սալիկները թափ֊ված են:

Երևանի պետական բժշկական համալսարանի անատոմիայի ամբիո֊նի դասախոս Նաիրա Դանիելյանը ասում է, որ այնտեղ, ուր հեր֊ձում են դիակ, պետք է սալիկապատ պատեր ու առաս֊տաղ լինի, որ հետո լվանան պատերը: Եթե չեն լվաց֊վում, եր֊կու հեր֊ձումից հետո պատերը ներծծում են դիակի հո֊տը, իսկ տանը հեր֊ձելուց հետո հնարավոր չէ լվանալ առաս֊տաղն ու պատերը:

Փառանձեմ Գինոսյանը, ում սկես֊րոջը եր֊կու ամիս առաջ տանը հեր֊ձել է Վար֊դը, ասում է, որ ոչ մի գնով չէր համաձայնվի հանգուց֊յալին դիահեր֊ձարան տանել. «Դիահեր֊ձարանն անտերանոց է: Գիշերով պիտի պահակ կանգնես, որ հանկարծ շներն ու կատու֊ները չհար֊ձակվեն դիակի վրա»:

Ո֊րոշ մար֊դիկ նախընտ֊րում են առանց հեր֊ձելու հարազատին թաղել: Թալինցի Գնել Մար֊տիրոս֊յանն ասում է, որ իր հար֊սը մահանալուց առաջ խնդրել էր իրեն չհեր֊ձել, և ինքը նրա վեր֊ջին ցանկությունը կատարել էր:

Թալինի հիվանդանո֊ցի ընդհանուր վիրաբույժ Ար֊մեն Խաչատրյանն ասում է, որ ավելի լավ է առանց հեր֊ձելու թաղեն: Դիակը ար֊տադրում է օրգանիզմի համար վտանգավոր թույներ, ո֊րոնք գո֊լորշիանալով անց֊նում են շնչու֊ղիներ ու փոխանց֊վում հանգուց֊յալի հարազատ֊ներին (դիահեր֊ձարանում դիակը մշակվում է քիմիական նյութերով, ո֊րոնք ար֊գելափակում են թույների տարածումը): «Ես` ոչ որպես բժիշկ, գտնում եմ, որ ընդհանրապես պետք չէ հանգուց֊յալին հեր֊ձել, դա խոշտանգում է մարմնի նկատ֊մամբ, ավելի լավ կլինի, որ երեք օր պահելու փոխարեն շուտ հանձնեն հո֊ղին»,-ասում է Խաչատրյանը:

img_3914-1

Թալինի դիահերձարանը անհիշելի ժամանակներից դիակ չի տեսել

2006թ. Կառավարությունը ո֊րոշում ընդունեց, որ պար֊տադիր բո֊լոր մահացածներին պետք է դիահեր֊ձարանում հեր֊ձել: Սակայն, երբ պարզ դար֊ձավ, որ անհնար է ո֊րոշ հեռավոր գյուղերի հանգուց֊յալներին հասցնել դիահեր֊ձարաններ (մանավանդ ձմռանը, երբ ճանապարհները փակվում են), նույն տարում ո֊րոշման մեջ լրացումներ կատար֊վեցին, ո֊րով «պար֊տադիր» բառը հանվեց: Նաև սահմանվեց հատուկ կարգ, թե որ դեպ֊քում կարելի է դիակը չհեր֊ձել:

Այս ո֊րոշմամբ այն հիվանդանոցները, ո֊րոնք չու֊նեն դիահեր֊ձարան, պար֊տավոր են պայմանագիր կնքել դիահեր֊ձարանի լիցենզիա ունեցող հիվանդանո֊ցի հետ: Թալինի հիվանդանոցն այդպիսի պայմանագիր ունի Աշտարակի հիվանդանո֊ցի հետ, սակայն այն գործում է միայն այն դիակների համար, ո֊րոնք պետք է ենթարկվեն դատաբժշկական փոր֊ձաքննության:

Վիրաբույժ Ար֊մեն Խաչատրյանն ասում է, որ տանը դիակին հեր֊ձելու պատ֊ճառը ոչ այնքան ֆինանսական է, որքան` սովորության հարց:

Հիվանդանո֊ցի գլխավոր բժշկի տեղակալ, վիրաբույժ Ազատ Ղուկաս֊յանը Թալինում աշխատելու 4 տարիների ընթաց֊քում չի հիշում մի դեպք, որ անատոմիկում մարդ դիահեր֊ձած լինեն: Նա ասում է, որ դիահեր֊ձարանը չի գործում, քանի որ բար֊վոք վիճակում չէ: Մո֊տավոր հաշվարկներով դիահեր֊ձարանը վերանո֊րոգելու համար մոտ հինգ միլլիոն դրամ է անհրաժեշտ:

Դիտվել է 3060 անգամ:
Print Friendly

Leave a Reply