2 մլն զոհ և 3 տրիլիոն դոլարի վնաս. Ամերիկյան զինուժի` Իրաք ներխուժման հետևանքները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 14, 2009 15:44

ԻրաքԻրաքում 2003 թ-ից հետո 67 հազար մարդ տառապում է ՁԻԱՀ-ով, բնակչության 40 տոկոսը գտնվում է ծայրահեղ աղքատության շեմին, երկրի ենթակառուցվածքների ավելի քան 90 տոկոսը քանդվել է, անգործության են մատնվել խոշորագույն գործարանները: Իրաքյան «Սաքր» հետազոտությունների կենտրոնը, հիմնվելով պաշտոնական և համաշխարհային կառույցների տվյալների վրա, հրապարակել է 2003-2008 թթ. սոց-տնտեսական ու քաղաքական իրավիճակի մասին հետազոտություն:

Ամերիկյան զինուժի` Իրաք ներխուժումից հետո զոհվել է մոտ 2 մլն մարդ, գրանցվել է 800 հազար անհետ կորած, շուրջ 4 մլն որբ և 1 մլն այրի կին: Ամերիկյան զորքերի ներկայության 6 տարիների ընթացքում Իրաքում ազատազրկվել է 340 հազար մարդ:

Իրաքի Առողջապահության նախարարության տվյալով` երիտասարդության շրջանում մեծացել է թմրանյութերն ու ալկոհոլը չարաշահողների թիվը: Երկրում կրթության մակարդակի կտրուկ անկման պատճառով էլ ՅՈՒՆԵՍԿՈ-ն հրաժարվել է ճանաչել իրաքյան համալսարանների վկայականները: Հետազոտական կենտրոնը նաև ներկայացրել է Իրաքյան աղետի ֆինանսական կորուստները, որոնք գնահատվում են շուրջ 3 տրիլիոն դոլար:

Al Jazeera

Դիտվել է 1201 անգամ:
Print Friendly

Leave a Reply