Անցանկալի դիպված

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 28, 2010 11:54

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ավարտում է Չինաստան կատարած իր այցը: Շանհայում Էքսպո-2010 համաշխարհային ցուցահանդեսի ռուսական տաղավարը նրան անվանարկել է չինացիների մոտ. տաղավարի մտահղացման հեղինակները ինչ- ինչ կերպ որոշել են, որ երկիրը կարող է ներկայացնել  Նիկոլայ Նոսովի հեքիաթի հերոսը` Նեզնայկան`պարծենկոտը և անքաղաքավարին:  Դ. Մեդվեդևը առաջարկել է վերափոխել տաղավարը: Այդուամենայնիվ` Նեզնայկայից խուսանավել չի հաջողվել:

Սակայն իբրև փոխհատուցում` ռուսական  տաղավարում հայտնվել են Сколково և Роснано  էքսպոզիցիաները:

«Վերջին տարիներին Չինաստանում հզորագույն շարժ է գրանցվում` այդ թվում նաև բարձր տեխնոլոգիաների ասպարեզում: Իրականացվում է փոխադարձ հաղորդակցություն. յուրաքանչյուր կողմն ունի իր գաղափարները, և դա հանգեցնում է համագործակցության նոր որակի»,- նշել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը Պեկինում  Դմիտրի Մեդվեդևի և Հու Ցզինտաոյի միջև կայացած բանակցություններից հետո:

Դիտվել է 1992 անգամ:
Print Friendly

Leave a Reply