«Կրթություն եւ կարիերա EXPO 2010» միջազգային ցուցահանդես` Երեւանում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 28, 2010 11:37

Երեւանի Մոսկվայի տանը նոյեմբերի 16-18-ը կանցկացվի «Կրթություն եւ կարիերա EXPO 2010» 11-րդ միջազգային ցուցահանդեսը: Այն կազմակերպում է «Լոգոս Էքսպո կենտրոն»-ը Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ:

Կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արմինե Հակոբյանը նշում է, որ  ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 50 տեղական ընկերությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, քոլեջների, ուսումնական կենտրոնների, միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակիցները կներկայացնեն իրենց ծրագրերը, նոր առաջարկությունները, ինովացիոն նախագծեր, կցուցադրվի ուսումնական գրականություն: Նախատեսվում է ներկայացնել նաեւ Հայաստանում մատուցվող տպագրական ծառայությունները, ինչպես նաեւ ուսումնական հասատությունների համար նախատեսված սարքավորումներ: Ա. Հակոբյանի խոսքով, ցուցահանդեսը հնարավորություն է տալիս մեկ տեղում համախբել ոլորտի շահագրգիռ կառույցներին, որոնք հեշտությամբ միմյանց հետ կշփվեն, համագործակցության եզրեր կգտնեն, ոլորտին վերաբերող իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հարցադրումներ կկատարեն: Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ` սեմինարներ, կլոր սեղաններ, կրթության ոլորտում կիրառվող նոր մոտեցումների վերաբերյալ քննարկումներ, թրեյնինգներ, հանդիպումներ գործատուների հետ եւ այլն: Ա. Հակոբյանի խոսքով, անդրադարձ կկատարվի կրթության ոլորտում միջազգային կազմակերպությունների դերին: Ցուցահանդեսի մասնակիցների եւ նրանց ներկայացված ծառայությունների, ծրագրերի, ապրանքների վերաբերյալ նախապես կտպագրվի ուղեցույց-կատալոգ, որը կտրամադրվի այցելուներին:

Նշենք, որ «Լոգոս Էքսպո կենտրոն»-ը հիմնադրվել է 1999 թվականին եւ իր գործունեության ընթացքում կազմակերպել է 100-ից ավելի մասնագիտացված ու միջազգային ցուցահանդեսներ:

Դիտվել է 991 անգամ:
Print Friendly

Leave a Reply