Լուժկովը պաշտոնաթող եղավ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 28, 2010 11:20

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել «Մոսկվայի քաղաքապետի  իրավասությունների վաղաժամկետ դադարեցման մասին»: «Յուրի Լուժկովի պաշտոնանկությունը պայմանավորված է  նրա հանդեպ ՌԴ նախագահի վստահությունը կորցնելու հանգամանքի հետ»,- ասվում է հրամանագրում: Այս կերպ Յուրի Լուժկովը պաշտոնաթող եղավ:Արդեն երեք շաբաթ էր` ԶԼՄ-ները դա  համարում էին անխուսափելի փաստ: Կրեմլի  մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Մոսկվայի քաղաքապետի ժամանակավոր պարտականությունը ստանձնել է քաղաքային շինհամալիրների ղեկավար Վլադիմիր Ռեսինը: 74-ամյա Ռեսինը քաղաքապետի տեղակալներից տարեցն է:Նշենք, որ նախօրեին Լուժկովը, վերադառնալով մեկշաբաթյա արձակուրդից, հայտարարել է , թե մտադիր չէ պաշտոնաթող լինել: Մոսկվայում նախօրեին բացված ՅՈՒՆԵՍԿՕ-ի` նախադպրոցական դաստիարակության խորհրդաժողովում հայտարարել է, որ կանցնի իր պարտականություններին հիանալի տրամադրությամբ, իսկ քաղաքային վարչակազմի լրագրողներին ծանուցել է, թե հոկտեմբերին կուղևորվի Գերմանիա, Վիետնամ և Ղազախստան:

Հիշեցնենք, որ նախագահ Մեդվեդևը ներկա պահին գտնվում է Չինաստանում: Ավելի վաղ ենթադրում էին, թե Լուժկովի պաշտոնաթողության մասին որոշում կընդունվի Մեդվեդևի` Մոսկվա վերադարձից հետո:

Պետության ղեկավարի մամուլի ծառայության ղեկավարը ակնարկել է, որ Լուժկովը 1 շաբաթով արձակուրդ է վերցրել, ինչը համաձայնեցված է եղել նախագահի վարչակազմի հետ: Փորձագետների կարծիքով` Լուժկովը սեփական ցանկությամբ չէր հեռանա: Սա նշանակում է, որ Կրեմլի հետ  նրա բանակցությունները ձախողվել են և դադարեցվել:

Դիտվել է 1172 անգամ:
Print Friendly

Leave a Reply