Այրվել է պահեստավորված անասնակեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 28, 2010 10:58

Սեպտեմբերի 27-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.28-ին հրդեհ է բռնկվել Ազատան գյուղի 25-րդ փողոցի թիվ 12 տանը:

Ժամը 17.30-ին դեպքի վայր է մեկնել Ախուրյանից եւ Գյումրիից մեկական մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.55-ին, մարվել` ժամը 19.55-ին:

Այրվել է Վ. Օնոսյանին պատկանող` 72 քմ. մակերեսով անասնագոմի տանիքը և այնտեղ պահեստավորված 700 հակ անասնակերը:

Նույն օրը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Սարուխանյան 2-րդ նրբանցքի 16-րդ տան բակում այրվել է 200 հակ, իսկ Արարատի մարզի Զորակ գյուղի 2-րդ փողոցի թիվ 37 տան բակում` 400 հակ պահեստավորված անասնակեր:

Նմանատիպ մեկ այլ ահազանգի համաձայն` սեպտեմբերի 28-ին, ժամը 03.00-ին հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում:

Ժամը 03.01-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.50-ին:

Ի. Մկրտչյանին պատկանող տան բակում այրվել է պահեստա­վորված 1000 հակ անասնակեր:

Դիտվել է 2007 անգամ:
Print Friendly

Leave a Reply