«Ազադլըգ». «Օբաման շատ խիստ է խոսել Ալիեւի հետ»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 28, 2010 10:42
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի շրջանակում Նյու Յորքում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Հանդիպման ժամանակ Օբաման հույս է հայտնել, որ երիտասարդ դեմոկրատիա ունեցող Ադրբեջանը բարեփոխումներ կանցկացնի եւ բանտից ազատելով երիտասարդ բլոգերներ Էմին Միլլիին ու Ադնան Հաջիզադեին` կմեծացնի մարդու իրավունքների պաշտպանությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դիվանագիտական աղբյուրներից «Ազադլըգ»-ին հասած տեղեկություններով, Բարաք Օբաման Իլհամ Ալիեւի հետ առանձնազրույցն սկսել է այսպես. «Պարոն նախագահ, ես ցանկանում եմ իմ զրույցն սկսել` հիշեցնելով Ձեզ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իմ ունեցած ելույթը»: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանում ունեցած ելույթում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հակադեմոկարտական պետությունների ղեկավարներին բառացիորեն «թշնամի» է անվանել: «Այսօր՝ տնտեսական անկման նախկին ժամանակներում եղածի պես՝ մի կողմ նետելով մարդու իրավունքները, որոշները կարճաժամկետ կայունություն են խոստանում: Որոշ առաջնորդներ վերացնում են իրենց լիազորությունների ժամկետի սահմանափակումը եւ անտեսում քաղաքացիական հասարակությունը…», -ելույթում ընդծել էր ԱՄՆ նախագահը:






Facebook
Tweet This
Email This Post
