Պարտվեցին առաջին խաղում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 28, 2010 9:57

Երևանի «Հատիս» բասկետբոլիստուհիների թիմը պարտությունով սկսեց մրցելույթները Կուրսկի գավաթի խաղարկությունում: Մեր թիմի մրցակիցը տեղի «Դինամո» ակումբն էր: Առաջին խաղակեսն ավարտվեց 20:2o հաշվով: Ի վերջո, մեր երկրի ներկայացուցիչները զիջեցին 59:69 հաշվով: Ընդ որում, մեր թիմի մրցակիցն ամենևին էլ չի դասվում Ռուսաստանի ամենահզոր բասկետբոլիստուհիների ակումբների շարքին: «Հատիս»թիմի հաջորդ հակառակորդը «Չեվակատա» ակումբն է: Հիշեցնենք, որ «Հատիսի» համալրման համար մեծ փողեր են ծախսվում և վստահեցնում են, որ աստեղային թիմ է ստեղծվել:



Դիտվել է 2306 անգամ:
Print Friendly

Leave a Reply