Թուրքիայում չափահաս բնակչության 59 տոկոսը տարրական կրթությունից ավելին չունի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 27, 2010 21:25

Տարբեր երկրներում կրթության մակարդակն ուսումնասիրող միջազգային կազմակերպության 2009 թ-ի վերաբերյալ զեկույցում ասվում է, որ Թուրքիայի չափահաս բնակչության (26- 64 տարեկան) 59 տոկոսը քառամյա կրթությունից ավելի կրթություն չունի, ինչը թուրքական չափանիշներով համապատասխանում է տարրական դպրոցին: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական պաշտոնական «Ջումհուրիեթ» թերթը:

Համեմատության համար նշենք, որ տարրական կրթություն ունեն 8 տոկոս ավստրալացիներ, 2 տոկոս ավստրիացիներ, 13 տոկոս բելգիացիներ, 4 տոկոս կանադացիներ, 29 տոկոս չիլիացիներ, 9 տոկոս ֆիններ, 12 տոկոս ֆրանսիացիներ, 3 տոկոս գերմանացիներ, 25 տոկոս հույներ, 2 տոկոս հունգարացիներ եւ իսլանդացիներ, 14 տոկոս իռլանդացիներ եւ իտալացիներ, 10 տոկոս կորեացիներ, 46 տոկոս մեքսիկացիներ, 7 տոկոս հոլանդացիներ, 13 տոկոս լեհեր, 1 տոկոս սլովակներ, 54 տոկոս պորտուգալացիներ, 21 տոկոս իսպանացիներ, 5 տոկոս շվեդներ, 3 տոկոս շվեյցարացիներ, 4 տոկոս ամերիակցիներ, 46 տոկոս բրազիլացիներ, 1 տոկոս էստոնացիներ, 11 տոկոս իսրայելցիներ, 4 տոկոս սլովակներ, 3 տոկոս ռուսաստանցիներ:

Չեխիայում, Դանիայում, Մեծ Բրիտանիայում եւ Նորվեգիայում հիշյալ տարիքային կատեգորիայում նման մարդիկ գրեթե չկան: Թուրքիայի 11 տոկոս քաղաքացիներ ավարտել են միայն 7-ամյա դպրոց, 18 տոկոսը` 11-ամյա դպրոց, 12 տոկոսն ունեն բարձրագույն եւ բարձրագույն մասնագիտական կրթություն:

Դիտվել է 1223 անգամ:
Print Friendly

Leave a Reply