Թողարկվել է ՙԹեոդոր Աքսենտովիչ՚ արծաթե հուշադրամը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 27, 2010 19:49

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր արծաթե հուշադրամ` նվիրված հայազգի լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչին (1859-1938 թթ.): Հուշադրամը թողարկվել է ՙԱշխարհի նկարիչները՚ միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում:
Հուշադրամի դիմերեսի դաշտում պատկերված է Թեոդոր Աքսենտովիչի կտավից մի դրվագ` կանացի դիմանկարի տեսքով: Դաշտի աջի վերևում Հայաստանի Հանրապետության զինանշանն է, որից վերև հորիզոնական նշված է թողարկման տարեթիվը` ՙ2010՚: Դաշտի աջի ներքևում երեք տողով անգլերեն և հայերեն նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` ՙDRAM՚, ՙ100՚ և ՙԴՐԱՄ՚: Դաշտի եզրաշուրթով` վերևում հորիզոնական հայերեն և ձախում ուղղահայաց ան•լերեն մակա•րված են համապատասխանաբար` ՙՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ՚ և ՙREPUBLIC OF ARMENIA՚: Դիմանկարից աջ ներքևում եզրաշուրթի մոտ նշված է դրամահատարանի առևտրային նիշը:
Հուշադրամի դարձերեսի ձախում Թեոդոր Աքսենտովիչի դեպի աջ շրջված դիմապատկերն է: Դաշտի աջում պատկերված է Թեոդոր Աքսենտովիչի կտավից մի դրվագ, որի ներքևում զետեղված է նկարչի ստորագրությունը: Կտավի պատկերը եզրագծված է երեք կողմից: Վերևի աջում եզրաշուրթի մոտ հորիզոնական անգլերեն մակագրված է ՙTEODOR AXENTOWICZ՚: Ներքևի աջում եզրաշուրթի մոտ հորիզոնական նշված են նկարչի ծննդյան և մահվան տարեթվերը` ՙ1859 – 1938՚:
Հուշադրամը պարագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:
Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր:
Ուրվագծերի հեղինակն է Լեհաստանի դրամահատարանի դիզայներ Ուրսուլա Վալեժակը: Հուշադրամը դրվագվել է Լեհստանի դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը.

Անվանական արժեքը 100 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 925 + 50
Զանգվածը 28,28 + 0,25գ
Չափսերը 40,0 x 28,0 մմ
Ձևը ուղղանկյուն
Դրամաշուրթը հարթ
Որակը պրուֆ
Տպաքանակը մինչև 4000 հատ

Դիտվել է 1530 անգամ:
Print Friendly

Leave a Reply