«Լեզվի մասին» օրենքին ձեռք չեն տա. օտարալեզու դպրոցների վերաբացման նախագիծը կիրականացվի այլընտրանքային եղանակներով

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | September 27, 2010 18:18

Bottom of Form

Օտարալեզու դպրոցների վերաբացման և «Լեզվի մասին» ու «Հանրակրթության մասին» օրենքներում փափոխություններ կատարելուն դեմ արտահայտվողներն այսօր հնարավորություն ունեցան իրենց մտահոգություններն ու հարցադրումները բարձրացնել ԱԺ-ում կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ:

Չնայած  այն հանգամանքին, որ «Լեզվի մասին» օրենքը մնում է անձեռնմխելի, ինչը ընդդիմախոսների հիմնական մտահոգություններից մեկն էր, նրանք հայտարարեցին, որ շարունակելու են պայքարել, մինչև փաթեթից հանվի նաև «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ անելու առաջարկը:

Նրանք նաև առաջարկեցին` ԱԺ-ից հետ վերցնել օրենքի ողջ նախագիծը, իրականացնել լայնածավալ քննարկումներ և մշակել ընդհանուր կրթական համակարգի մակարդակը բարձրացնելուն միտված մի ծրագիր, որի շրջանակներում կբարձրացվի նաև օտար լեզուների ուսուցումը բարելավելու հարցը:

Երբ Աշոտյանին հիշեցրինք, որ մի քանի ամիս առաջ նա անհնար էր համարում կառավարության նախագիծն իրականացնելը` առանց «լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու  (մինչդեռ նախագծին դեմ արտահայտվող շատ մտավորականներ բազմաթիվ այլ ճանապարհներ էին առաջարկում), նա ասաց, որ  այլնտրանքային ճանապարհները գտել են ԿԳ նախարարության և Աժ-ի իրավաբանները.

«Այն մարդիկ, ովքեր պարբերաբար բարձրաձայնում են իրենց մտահոգությունները, իրականում աշխատանք չեն կատարում, իսկ մենք աշխատել ենք և´ նրանց և´ մեր փոխարեն»,-ասաց Աշոտյանը:

Աշոտյանի հայտնած այն տեղեկությունը, թե Հայաստանը Վրաստանից և Ադրբեջանից ետ է մնում` 16-35 տարեկանների շրջանում օտար լեզվի իմացության մակարդակով, նախագծի ընդդիմախոսներին չհամոզեց, որ խնդիրը պետք է լուծել օտարալեզու դպրոցներ բացելով: Ընդհակառակը, այդ փաստարկը ընդդիմախոսներին ևս մեկ առիթ տվեց պնդելու, որ օտար լեզուների ուսուցման մակարդակը պետք է բարձացնել բոլոր հանրակրթական դպրոցներում, քանի որ 10-11 դպրոցը էլի Հայաստանի ցուցանիշն այդ առումով չի բարձրացնի:

Ըստ ԵՊՀ արվեստի պատմության ամբիոնի ղեկավար, արվեստագիտության դոկտոր Լևոն Չուքասզյանի, խորհրդարանական այս քննարկումը փորձ էր` ապացուցելու, թե կառավարությունը լսում է նաև այլ կարծիքներ, սակայն իրականում այն ձախողված էր, քանի որ «ասողին լսող է պետք».

«Եւս մեկ անգամ համոզվեցինք, որ նախագծի ջատագովները լավ չեն պատկերացնում այն վտանգներն ու մարտահրավերները, որոնք կապված են իրենց բարձացրած խնդրի հետ և ընդհանրապես տեղյակ չեն, թե ինչ է կատարվում աշխարհում այս ոլորտում»,-ասաց Չուքասզյանը:

Նա նաև կարծում է, որ «ճշմարտությունն ուղիղ երեսին ասելու» պրակտիկան Հայաստանում դեռևս ընդունված չէ, և շատերը դա շփոթում են անձնական վիրավորանքի հետ. իր ելույթում Չուքասզյանը առաջարկ էր արել կառավարությանը` Աշոտյանին փոխադրել մի այնպիսի աշխատանքի, որը համապատասխանում է նրա կարողություններին, ինչից Աշոտյանը շատ խիստ վիրավորվել էր:

Խորհրդարանական քննարկման ժամանակ զարմանալի, միաժամանակ անհասկանալի տեսակետով հանդես եկավ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Արտակ Դավթյանը. «Մենք դեմ ենք օտարալեզու» դպրոցների նախաձեռնող խմբի անդամներից մեկի այն խոսքին, թե երբ Հայաստան ներմուծվեց «Մերսեդեսը», «Երազը» չբարձրացրեց իր մրցունակությունը (համեմատությունը վերաբերում էր օտարալեզու կրթության ներմուծման դեպքում հայոց լեզվի մրցունակության խնդրին), Դավթյանը պատասխանեց` «Երազ»-ի որակը պետք էլ չէր բարելավել, ուղղակի պետք էր հրաժարվել դրանից»:

Դիտվել է 2028 անգամ:
Print Friendly

Leave a Reply