Սերգեյ Մովսիսյանը հաղթեց շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 14, 2009 15:16

Սերգեյ ՄովսիսյանԻսպանիայի Սան Սեբաստիան քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 6-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանն առաջին հաղթանակը տարավ: Սլովակիայի դրոշի ներքո հանդես եկող հայ գրոսմայստերն առավելության հասավ աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովի նկատմամբ: Գրանցվեց 38 քայլ: Ընդ որում, Մովսիսյանը խաղում էր սև ֆիգուրներով: Նա վաստակել է 3 միավոր: Մրցաշարի միանձնյա առաջատարը ճապոնական ծագումով ամերիկացի Հիկարու Նակամուրան է` 5 միավոր:

Դիտվել է 1137 անգամ:
Print Friendly

Leave a Reply