Առաջին ոչ-ոքին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 27, 2010 19:17

Խանտի Մանսիյսկում շարունակվող  Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հերթական տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Վրաստանի նրկայացուցիչների հետ: Լևոն Արոնյան-Բաադուր Ջոբավա, Վլադիմիր Հակոբյան-Մերաբ Գագունաշվիլի պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Արման Փաշիկյանը հաղթեց Թամազ Գելաշվիլիին: Եվ ահա, բոլորը սպասում էին, թե երբ կավարտվի Գաբրիել Սարգսյանի և Լևան Փանցուլայայի հանդիպումը: Թվում էր, թե սև խաղաքարերով հանդես եկող Գաբրիելը կկարողանա պարտիան ավարտել խաղաղ արդյունքով և ընդհանուր հաշվով հաղթանակ բերել մեր երկրի հավաքականին: Սակայն 62-րդ քայլին Սարգսյանը ստիպված էր իրեն պարտված ճանաչել: Այսպիսով, Հայաստանի հավաքականը կարողացավ խուսափել պարտությունից: Օլիմպիադայում առաջին անգամ Հայաստանի ընտրանին ստիպված էր բավարվել խաղաղ արդյունքով: Ի դեպ, մինչև այդ երկու երկրների ներկայացուցիչները հնգական հաղթանակ էին տարել:

Դիտվել է 1469 անգամ:
Print Friendly

Leave a Reply