ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 27, 2010 17:04
Սեպտեմբերի 28-ին եռօրյա պաշտոնական այցով Շվեյցարիայի Համադաշնություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան–Շվեյցարիա բարեկամական խմբի նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը:
Բեռնում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Շվեյցարիայի Պետությունների խորհրդի / Սենատ / նախագահ Էրիկա Ֆոստեր–Վաննինիի, Ազգային խորհրդի նախագահ Պասկալ Բրուդերեր Ուիսի, Արտաքին գործերի նախարար Միշլին Կալմի–Ռեյի, Ազգային խորհրդի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Քրիստա Մարկվալդերի եւ Շվեյցարիայի խորհրդարանի Շվեյցարիա–Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ:
Սեպտեմբերի 30-ին Ժնեւում Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ, կմասնակցի Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձին նվիրված ընդունելությանը:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
