ԲՀԿ-ի կողմից Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում կառաջադրվի Սամվել Բալասանյանի թեկնածությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 27, 2010 16:24
Ազգային ժողովի ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության կողմից խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում կառաջադրվի Սամվել Բալասանյանի թեկնածությունը: Ինչպես հայտնեց խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, այս մասին կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել սեպտեմբերի 27-ի նիստում:
Ս.Բալասանյանը, ով համեմատաբար վերջերս է անդամագրվել ԲՀԿ–ին, խորհրդարանական խմբակցության անդամ չէ:
Նշենք, որ ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ–ական Արևիկ Պետրոսյանը օրերս հրաժարական է տվել, սակայն դիմումը պաշտոնապես դեռևս չի հրապարակվել: Այն, ըստ ամենայնի, կհրապարակվի հոկտեմբերի 4-ից մեկնարկող ԱԺ–ի լիագումար նիստում: ԱԺ կանոնակարգ–օրենքի համաձայն, հրաժարականը կհամարվի ընդունված, եթե հրապարակումից հետո` երեք օրվա ընթացքում, նա գրավոր դիմումով իր դիմումը հետ չվերցնի:
Գայանե Մելիքյան






Facebook
Tweet This
Email This Post
