Հոկտեմբեր գյուղում այրվել է վագոն-վարսավիրանոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 27, 2010 14:53

Լոռու մարզի Բազում գյուղի գյուղապետ Ս. Հարությունյանից տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 12.00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել գյուղի հարակից սարալանջին:

Հրդեհը մարվել է ժամը 23.30-ին` գյուղի բնակիչների ուժերով:

Այրվել է 20 հա խոտածածկ տարածք:

Ըստ գյուղապետի` հրդեհի մասին մարզային փրկարարական վարչություն ահազանգ չի տրվել, քանի որ տեղանքը եղել է անանցանելի` լեռների գագաթին:

Սեպտեմբերի 24-ին,, ժամը 14.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Չարենցավան  քաղաքի 3-րդ թաղամասի 11/38 հասցեում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.05-ին, մարվել`15.08-ին:

Ամբողջությամբ այրվել է Թ. Վարդանյանին պատկանող 33 քմ մակերեսով բնակարանն իր գույքով:

Սեպտեմբերի 25-ին, ժամը 07.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Հոկտեմբեր (Սարդարապատ) գյուղում:

Դեպքի վայր են մեկնել Արմավիրից` մեկ մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի ջրատար ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.47-ին, մարվել` 08.50-ին :

Ամբողջությամբ այրվել է Ա. Մարտիրոսյանին պատկանող վագոն-վարսավիրանոցը` 18 քմ մակերեսով:

Սեպտեմբերի 26-ին, ժամը 19.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում:

Ժամը 19.37-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.58-ին, մարվել` 20.55-ին:

Մ. Ավագյանի տան բակում այրվել է 200 հակ խոտ:

Սեպտեմբերի 24-26-ը բազմաթիվ ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի եւ հանրապետության մի շարք մարզերի խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես, Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցին հարակից “Դալմայի այգիներում” տարբեր օջախներով այրվել է 4000 քմ խոտ և 1000 քմ  խաղողի այգի, Գևորգ Չաուշի 50/1 հասցեին հարակից տարածքում` 2 հա խոտ, Հրազդանի կիրճում` Դավթաշենի կամրջին հարակից տարածքում` 15 հա խոտ (դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ), բուսաբանական այգու տարածքում` 2000 քմ  խոտ:

Հրդեհներ են բռնկվել նաեւ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Ցամաքաբերդ»  թաղամասին հարակից տարածքում. այրվել է 5 հա խոտ, Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրին հարակից տարածքում` 2 հա խոտ, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքին հարակից «Գոգո» սարի լանջին` 1,5 հա խոտ, Սյունիքի մարզի Սյունիք գյուղին հարակից տարածքում` 2 հա խոտ և թփուտ, Արագածոտնի մարզի` Ղազարավան գյուղի գերեզմանատանը հարակից տարածքում` 1000 քմ  մակերեսով խոտ, Փարպի գյուղին հարակից տարածքում` 3 հա մակերեսով խոտ:

Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ մարվել:

Դիտվել է 1170 անգամ:
Print Friendly

Leave a Reply