Պայթյուն` Բաղդադի եկեղեցիներից մեկի տարածքում. սահմանվել է խիստ հսկողություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 14, 2009 15:05

iraq-churchesԻրաքի իշխանությունները խստացրել են հսկողությունը մայրաքաղաք Բաղդադում և Մուսուլում գտնվող եկեղեցիների տարածքում: Արգելվել է նույնիսկ մեքենաների երթևեկությունը: Իրաքի անվտանգության ուժերի քայլը պայմանավորված է Բաղդադի արևմտյան հատվածում գտնվող եկեղեցիներից մեկի մոտ օրերս կատարված ահաբեկչական պայթյունով, ինչի հետևանքով զոհվել էր 4 քրիստոնյա: Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին Բաղդադում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Հիլի դեմ կազմակերպվել էր մահափորձ: Դեսպանի ավտոշքախմբի վրա նետված ռումբը զոհերի պատճառ չի դարձել:

Դիտվել է 983 անգամ:
Print Friendly

Leave a Reply