Աժդահակի լանջերին կորած արշավախումբը գտնվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 27, 2010 14:44
Սեպտեմբերի 25-ին, ժամը 23.35-ին ահազանգ է ստացվել, որ Աժդահակ լեռ բարձրացած արշավախումբը մոլորվել է և չի գտնում վերադարձի ճանապարհը:
Ժամը 23.55-ին դեպքի վայր է մեկնել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Ժամը 02.00-ի սահմաններում արշավախմբի երկու անդամներ` Ավագ Հակոբովը և Հասմիկ Մանանդյանը, իջել են լեռից, հասել Ձորագյուղ եւ գյուղապետին հաղորդել արշավախմբի գտնվելու վայրը:
Ժամը 09.25-ին մարզի Երանոս գյուղի «Շողան աղբյուր» կոչվող տարածքում գյուղապետարանի աշխատակիցների կողմից հայտնաբերվել և Մարտունի քաղաք են տեղափոխվել արշավախմբի մնացած 9 անդամները:
Որոնողական աշխատանքները դադարեցվել են:






Facebook
Tweet This
Email This Post
