73-ամյա ծերունին իր բնակարանում ընկել է և կոտրել ոտքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 27, 2010 14:32

Երևանի Զ.Անդրանիկի 35/14 հասցեի բնակիչ, 1937 թ. ծնված Հունանյանից  սեպտեմբերի 24-ին ահազանգ է ստացվել, որ ինքն ընկել է սեփական բնակարանում, ստացել ոտքի վնասվածք, չի կարողանում տեղա­շարժ­վել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Ահազանգի մասին տեղեկացվել է «1-03» ծառայությունը:

Ժամը 08.33-ին դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները բացել են հիշյալ բնակարանի դուռը եւ ոտքի կոտրվածք ստացած Հ. Հունանյանին հանձնել շտապօգնության բրիգադին:

Դիտվել է 749 անգամ:
Print Friendly

Leave a Reply