Ղազախստանի կառավարությունը արգելել է բուսական յուղի եւ հնդկացորենի արտահանումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 27, 2010 14:16

Ղազախստանի կառավարությունը հնդկացորենի, ինչպես նաեւ «ամեն տեսակ բուսական յուղերի», բացառությամբ կատավատի եւ հլածուկի, արգելք Է սահմանում: Այդ մասին հանրապետության կառավարության այսօրվա նիստում հայտարարել Է գյուղատնտեսության նախարար Ակիլբեկ Կուրիշբաեւը: Իր հերթին տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարար Ժանար Այթժանովան, հավելել Է, որ «մշակված են կառավարական որոշումների նախագծեր, որոնցով նախատեսվում Է ժամանակավոր արգելք սահմանել բուսական յուղերի արտադրության համար սերմերի եւ հնդկացորենի արտահանման վրա»:

Դիտվել է 1172 անգամ:
Print Friendly

Leave a Reply