Ներքին Գետաշենում գյուղապետ է վերընտրվել Կարո Գևորգյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 27, 2010 14:11

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում սեպտեմբերի 26-ին կայացել է համայնքի ղեկավարի ընտրություն: Ինչպես  տեղեկացնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը,  համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր երկու թեկնածու՝ գործող համայնքապետ, անկուսակցական Կարո Գեւարգյանը եւ ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի Մարտունու մասնաճյուղի աշխատակից, ՀՀԿ անդամ Խաչատուր Ավեյանը: 5956 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 3057-ը:

Նախնական տվյալների համաձայն՝ Կարո Գեւորգյանի օգտին ստացվել է 2062 ձայն, Խաչատուր Ավեյանի` 887:  108 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Ընտրություններն անցել են առանց խախտումների կամ միջադեպերի: Կարո Գեւորգյանը Ներքին Գետաշենի համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվում է երրորդ անգամ:

Դիտվել է 1075 անգամ:
Print Friendly

Leave a Reply