Այսօր նշվում է զբոսաշրջության միջազգային օրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 27, 2010 14:02

Կայուն զբոսաշրջությունից ստացվող եկամուտները կարող են կարեւոր աջակցություն ապահովել շրջակա միջավայրի պահպանությանը եւ տնտեսական զարգացմանը: Այդ մասին ասված է  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ուղերձում, որը հրապարակվել է ամեն տարի սեպտեմբերի 27-ին նշվող զբոսաշրջության միջազգային օրվա առթիվ: «Զբոսաշրջությունը եւ կենսաբազմազանությունը սերտորեն շաղկապված են:

Ամեն տարի միլիոնավոր մարդիկ ճանապարհորդում են՝ վայելելու բնության անկրկնելիությունը: Կայուն զբոսաշրջության կողմից ստացվող եկամուտները կարող են կարեւոր աջակցություն ապահովել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ջանքերին եւ տնտեսական զարգացմանը: Բացի այդ, կայուն զբոսաշրջությունը կարող Է նպաստել զբոսաշրջիկների ու տեղական բնակչության կողմից մեր առօրյա կյանքում կենսաբազմազանության կարեւորությունը հասկանալուն: Ես չափազանց ուրախ եմ, որ այս տարի ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը Զբոսաշրջության համաշխարհային օրը նշում Է «Զբոսաշրջությունն ու կենսաբազմազանությունը» կարգախոսի ներքո»,-ասված Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում:

Դիտվել է 1091 անգամ:
Print Friendly

Leave a Reply