Փիրուզի հանքաքարի արդյունահանում` Թեղուտում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 27, 2010 13:29

Թեղուտում դեռեւս խորհրդային տարին անցկացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել էր մոտ 100 մլն տոննա փիրուզի պաշար: Դրա ստույգ ծավալի որոշմանը խոչընդոտում է բարդ երկրաբանական կառուցվածքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Էյ-Սի-Փի» ՓԲԸ-ի փոխտնօրեն Գագիկ Արզումանյանը, նախատեսվում է փիրուզի հանքաքարի արդյունահանումն անցկացնել առանձին, կուտակել այն եւ վերամշակել, կբացառվի պայթեցման որեւէ աշխատանք: Այս ուղղությամբ դեռեւս շատ անելիքներ կան: Ըստ նախագծի, տեղում կձեւավորվեն նաեւ տնայնագործական տնտեսություններ, որոնք էլ կիրականացնեն վերամշակումը:

Դիտվել է 884 անգամ:
Print Friendly

Leave a Reply