Առաջադրանքը կատարեցին ծանրորդուհիները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 27, 2010 13:03

Թուրքիայում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները ընդհանուր թիմային հաշվարկով զբաղեցրին համապատասխանաբար 18-րդ և 9-րդ տեղերը: Այս ստուգատեսը 2012-ին Լոնդոնում կայանլիք օլիմպիական խաղերի համար վարկանիշային էր: Վարկանիշային է լինելու նաև հաջորդ տարի Փարիզում անցկացվելիք աշխարհի առաջնությունը: Այս երկու ստուգատեսների ընդհանուր արդյունքով կորոշվի, թե ամեն երկրի հավաքական օլիմպիական խաղերում քանի մասնակից է ունենալու: Այս առումով ավելի հաջող հանդես եկան մեր երկրի ծանրորդուհիները, որոնք վաստակեցին վարկանիշային 80 միավոր: Փաստորեն, մրցահարթակ դուրս եկած Հայաստանի հավաքականի չորս մարզուհիներն էլ ամնասն չմնացին խաղարկված միավորներից: Իսկ ընդհանուր հաշվարկով Հայաստանի հավաքականին շրջանցեցին Թուրքիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Կոլումբիայի, Հարավային Կորեայի և Թայլանդի թիմերը: Ուշագրավ է, որ վերջին երկու առաջնությունների արդյունքով  1-9-րդ տեղերը գրավողներին իրավունք է վերապահվելու օլիմպիական խաղերում մրցահարթակ հանել ամբողջական կազմով թիմ` 4-ական մարզուհի: Փաստորեն, Հայաստանի տղամարդկանց հավաքականն այս առումով սպասելիքները չի արդարացրել, քանի որ ունի վարկանիշային 62 միավոր: Պատճառն այն է, որ մեր երկրի ներկայացուցիչներից  երեքը 0 են ստացել: Իսկ թիմային հաշարկով առաջին վեցը տեղերը զբաղեցնում են Չինաստանի, Լեհաստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Կուբայի, Իրանի հավաքականները:

Դիտվել է 1170 անգամ:
Print Friendly

Leave a Reply