Անժելա Ջոլին այլևս աշխարհի ամենագեղեցիկ կինը չէ

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | September 26, 2010 16:17

Պատկերացնո՞ ւմ եք, որ պոդիումի վրայով քայլեն միայն լիքը կանայք: Իսկ ամսագրերում 48-50 չափսից ավելի նիհար կին չլինի:  Կփոխվե՞ ր դրանից մեր պատկերացումը գեղեցկության մասին առահասարակ և մասնավորապես մարմնի մասին: Կարծում եմ` ժամանակի ընթացքում` հաստատ, չէ՞ որ միջին վիճակագրական մարդը 90%-ով քարոզչության արդյունք է և միայն 10%-ով` սեփկան ես-ի արտահայտություն:

Արդեն 50 տարի է, ինչ  մեզ պարտադրում են վտիտների նորաձևությունը: 60-ական թթ. գեղեցիկ լինել նշանակում էր կշռել 40 կգ և նման լինել նիհարիկ դեռհաս աղջկա (80x55x80): 70-ականներին նորաձև էր հիպիի անառողջ գեղեցկությունն ուԼայզա Մինելլի  նիհարությունը: 80-ականներին աէրոբիկայի թագուհի  Ջեյն Ֆոնդան ստիպում էր միլիոնավոր կանանց վազել մարզադահլիճ և տանջվել դիետաներից: Իսկ սկսած 90-ական թթ. մարդկությունը համերաշխորեն տարվեց երկարաոտ, տափակ կրծքով աղջիկներով` 90-60-90 չափանիշներով, որոնք տարիների հետ ավելի ու ավելի թափանցիկ էին դառնում, կորցնում գիտակցությունը պոդիումի վրա և անգամ մահանում անորեքսիայից: Չարժե ասել, թե ինչպես էին այդ գեղեցկության օրինակներն ազդում կին բնայկչության մնացած մասի հոգեկանի ու առողջության վրա:

Բայց աշխարհը փոխվում է: Գեղեցկությունը` նույնպես: Եվ ըստ երևույթին մենք հասանք այն անհավանական ժամանակներին, երբ նորաձևությունը դեմքով շուռ է գալիս դեպի կինը և սկսում ավելի  ժողովրդավարական դառնալ: Այդ մասին են վկայում հետևյալ փաստերը:

Նյու Յորքում առաջիկա Նորաձևության շաբաթի ժամանակ առաջին անգամ բեմ կբարձրանան լիքը մոդելներ` 48 և բարձր չափսերով: “Այդ նորաձևության շքերթը կարելի է համարել խոստովանություն, որ ամերիկացի կանանց 62%-ը հաստլիկ է”,- ասել է Նենսի Լե Վինտերը` onestopplus.com ընկերության տնօրենը, որը հագուստ է վաճառում խոշորակազմ աղջիկների համար:

Ավելի ու ավելի շատ դիզայներներ են հավաքածուներ ստեղծում մեծ չափսերի համար և պոդիում բարձրացնում հաստլիկներին: Պլյուսով չափսի կանանց (ինչպես նրբանկատորեն անվանում են նրանց Ամերիկայում) պաշտպանների թվում են դիզայներ Արմանին, որ խոստովանում է, թե սիրում է փարթամ ձևեր, Մարկ Ջեյկոբսը, որ խոստացել է մեծ չափսերի հավաքածու ստեղծել, Մարկ Ֆաստը, որ անցյալ տարի Լոնդոնում լիքը կանանց պոդիում բարձրացրեց:

Ինչպես նաև ռուս դիզայներներ Chistova & Endourova-ն, որ Russian Fashion Week-ի շրջանակներում հաստլիկների շքերթ սարքեց անցյալ աշնանը: “Գեր կանայք կարող են սեքսուալ հագնվել, լավ տեսք ունենալ և իսկական աստղ լինել պոդիումի վրա”,- ասել է այն ժամանակ Մարինա Էնդոուրովան:

Վտիտ մոդելները անդունդի եզրին են: Առաջին երկիրը, որ արգելել է չափազանց նիհար մանեկեններին, Իտալիան է: Դիզայներներին հաստատակամորեն հանձնարարել են իրենց հավաքածուներում ընդգրկել նորմալ չափսերի հագուստ`46 և անգամ 48:

Փայլուն ամսագրերի շապիկներին սկսել են հայտնվել իրական աղջիկներ` ճարպի ծալքերով, ցելյուլիտով և ուրիշ բարեմասնություններով: Ամենացայտուն օրինակը մերկ Լիզզի Միլլերի լուսանկարն է Glamour ամսագրում. Հասարակությունը մի քանի ամիս քննարկում էր նրա փորն ու ծալքերը:

Այ քեզ բան, ինչքան հեշտ է ցնցել հասարակայնությանը. Բավական է ցույց տալ կնոջ իսկական մարմինը: Ոչինչ, թող սովորեն:

Երևան են եկել առաջին հաստլիկ սուպերմոդելները:  Առաջինը թխամորթ plus size model Տոքքարա Ջոնսն է:

Բելգիացի օպերային երգչուհի և մոդել Կարեն Վերմերեն:

Կրիստալ Ռենը, որ սկսել է որպես նիհարիկ, բայց հետագայում ձեռքը թափ է տվել, չի զրկել իրեն խմորեղենից և համաշխարհային ճանաչում է ձեռք բերել:

Մի՞թե նրանք գեղեցիկ չեն:

Մոլորակի պատմության մեջ առաջին անգամ ամենագեղեցիկ կին է ճանաչվել ոչ թե Անջելինա Ջոլին, այլ փարթամ կրծքով Քրիստինա Հենդրիքսը (ըստ Esquire-ի վարկածի): Աշխարհի տղամարդիկ խենթանում են նրա լանջաբացվածքից, իսկ Ջոլիի կազմվածքը վերջին ժամանակներս չափից ավելի նիհար են համարում: Առողջ մարմինը գալիս է փոխարինելու ոսկրոտ նիհարությանը:

Մանհեթենում այս ամառ երկրորդ անգամ  տեղի ունեցավ Նորաձևության շաբաթը գեր կանանց համար:

Պլյուսով չափսերի կանանց համար այլևս խնդիր չէ հագուստ ընտրելը, նրանց համար բաց են բազմաթիվ կայքեր և ինտերնեը-խանութներ:

Բայց չարժե շատ ուրախանալ, քանի որ բացի անորեքսիայից, աշխարհում ուրիշ հիմնախնդիր էլ կա` ճարպակալումը… Չլինի այնպես, որ պոդիումի տիկինները վատ օրինակ ծառայեն:

Դիտվել է 4966 անգամ:
Print Friendly

Leave a Reply