«Ֆեյսբուք»-ի հիմնադիր Մ. Ցուկերբերգը կմիանա մեծահարուստ բարեգործներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 26, 2010 15:47

«Ֆորբս»-ի ամնաերիտասարդ միլիարդատեր, «Ֆեյսբուք» հանրահայտ սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը որոշել է հետեւել ավագ ընկերներին եւ զբաղվել բարեգործությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Վեստի.ռու»-ին, 26-ամյա ամերիկացին մտադիր է նվիրաբերել ավելի քան 100 միլիոն դոլար Նյուարկի քաղաքի (Նյու Ջերսիի նահանգ) դպրոցական կրթական համակարգի օժանդակության համար: Այս մասին պաշտոնական հայտարարությունը կհնչի մյուս շաբաթ` հանրահռչակ Օպրի Ուինֆիի հեռուստաշոուի շրջանակներում: Ծրագրին մասնակցում են նաեւ Նյուարկի քաղաքապետ Կորի Բուկերն ու նահանգապետ Քրիստ Քրիստին: Հատկանշական է, որ ինքը Ցուկերբերգը, ծնված լինելով Նյու Յորքի Վեստչեստերի շրջանում, ոչ մի անձնական կապ չունի Նյուարկի հետ:

Հիշեցնենք, որ սոցիալական կայքի ստեղծողը «Ֆորբս» ամսագրում գրանցված ամենահարուստ ամերիկացիների ցուցակի 35-րդ տեղում է: Ցուցակը գլխավորում է «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը, որը Ուորներ Բաֆեթի հետ ստեղծել է « The Giving Pledge» ծրագիրը: Նրանք կոչ են արել ունեւոր քաղաքացիներին իրենց ունեցվածքի կեսը փոխանցել բարեգործական կարիքների համար եւ իրենց այդ քայլը զուգորդել նամակով, որտեղ կբացատրեն իրենց գործողությունների նպատակը:

Դիտվել է 1204 անգամ:
Print Friendly

Leave a Reply