Տեղի է ունեցել դժբախտ պատահար

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 26, 2010 15:16

Ս.թ սեպտեմբերի 25-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված թիվ N զորամասի մարտական հենակետում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Ըստ նախնական տվյալների` համածառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Նորայրի Մխիթարյանը (ծնվ. 1991թ., Էջմիածնի զինկոմիսարիատ):

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1206 անգամ:
Print Friendly

Leave a Reply