Մախաչկալայում հատուկ գործողությունների արդյունքում սպանվեց կռվողների առաջնորդ Աբունազարովը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 26, 2010 3:46
Հակաահաբեկչական գործողության ընթացքում չորս սպանվածների թվում ճանաչվել է Մախաչկալայի դիվերսիոն-ահաբեկչական խմբերից մեկի պարագլուխ 40-ամյա Ալիբեկ Աբունազարովը: Այդ մասին շաբաթ օրը հայտնել է ՌԻԱ “Նովոստիին” Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչը:
“Ալիբեկ Նազարովը երկար ժամանակ գտնվել է դաշնային որոնման մեջ և եղած տվյալների համաձայն` մի շարք ահաբեկչական գործողությունների, հարձակումների և միլիցիոներների սպանությունների մասնակից է: Գործողության վայրում գտնվել է չորս դիակ, մնացած երեքի անձը դեռևս ճշտվում է” ,- ասել է գործակալության զրուցակիցը: Ըստ նրա, ներկայումս տեղում աշխատում են մասնագետները, որոնք հետազոտում են տարածքը պայթուցիկ սարքերի առկայությունը պարզելու համար:
Հակաահաբեկչական գործողությունը Դաղստանում սկսվել է ուրբաթ օրը ժամը 19.20-ին: ՆԳՆ-ի և Ազգային անվտանգության դաշնային վարչության աշխատակիցները շրջափակել են Մախաչկալայի Սեպարատորնի ավանի Մագիստրալնի փողոցում գտնվող մասնավոր տունը, որտեղ թաքնված էին ահաբեկիչները:
Մինչ ուժայինները տարհանում էին քաղաքացիական անձանց գործողության գոտուց, ահաբեկիչները փորձում էին կրակ բացելով ճեղքել շրջափակումը: Փոխհրաձգության արդյունքում զոհվել է իրավապահ մարմինների երկու աշխատակից, որոնք պաշտպանում էին խաղաղ բնակչությանը: Այնուհետև գրոհել են տան վրա: Սպանվել է չորս ահաբեկիչ: Վիրավորվել են իրավապահ մարմինների վեց աշխատակից և մեկ քաղաքացիական անձ:






Facebook
Tweet This
Email This Post
