Տաք օդով ձեռքերը չորացնելը մեծացնում է ձեռքերի մաշկի մանրէների քանակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 26, 2010 3:29

Արմենպրեսը, հղում անելով Բժշկական տեղեկատվական կենտրոնին, հայտնում է, որ Բրեդֆորդի համալսարանի (Մեծ Բրիտանիա) հետազոտողները եկել են այն եզրակացության, որ երբ ձեռքերը չորացնում ենք տաք օդի հոսքով, մաշկի վրա առաջանում է մանրէների մեծ խտություն: Փորձի ընթացքում գիտնականները գրանցել են փորձի մասնակիցների ձեռքերի ափերի մանրէների մակարդակը թե’ օդով չորացնելուց առաջ և հետո, թե’ սրբիչով չորացնելու դեպքում:

Պարզվել է, որ օդով չորացնելուց հետո մանրէների քանակը էապես մեծացել է: Մասնագետները ենթադրում են, որ մանրէների մեծ մասը անցքերից դուրս է գալիս մաշկի վրա: Ելնելով հետազոտության արդյունքներից` փորձագետները խորհուրդ են տալիս հասարակական զուգարաններում  ձեռքերը լվանալուց հետո չորացնել միանվագ սրբիչներով:

Դիտվել է 1379 անգամ:
Print Friendly

Leave a Reply