Գերմանիան շարունակում է մնալ երկիր տղամարդկանց համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 26, 2010 3:18

Գերմանացի կանայք չնայած տղամարդկանցից քիչ են վաստակում, բայց նրանցից շատ են աշխատում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին, համաձայն շուկայի հետազոտությամբ զբաղվող «Իննոֆակտ» ինստիտուտի տվյալների, որոնք այսօր հրապարակվել են «Բիլդ» թերթի կողմից, միջին գերմանացին օրական իր տրամադրության տակ ունի 51 րոպե ազատ ժամանակ, որը նա կարող է ծախսել իր վրա, միջին գերմանուհին` ընդամենը 38 րոպե: Իսկ ինչ վերաբերում է ուժեղ սթրեսին, ապա այս դեպքում ճիշտ հակառակ պատկերն է: Ըստ «Իննոֆակտ»-ի` ստրես ապրում են կանանց 42 տոկոսը, տղամարդկանց` 30: Այսպիսով` ուժեղ եւ գեղեցիկ սեռերի միջեւ «գեղեցիկ կյանքի» հավերժական մրցակցության մեջ առաջնորդը դեռ չի փոխվում: Գերմանիան շարունակում է մնալ երկիր տղամարդկանց համար:

Դիտվել է 956 անգամ:
Print Friendly

Leave a Reply