Ստամբուլում երկու արտ-ցուցահանդեսների բացումը բերել է բողոքի ցույցի եւ ջարդերի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 26, 2010 2:03

Ստամբուլի Բեյօղլու թաղամասում երկու արտ-ցուցահանդեսների բացումը բերել է բողոքի ցույցի եւ ջարդերի։ Ձողերով եւ քարերով զինված շուրջ 100 մարդ ծեծի են ենթարկել Non եւ Outlet ցուցահանդեսները դիտելու եկած մարդկանց։

Ամբոխի զայրույթն առաջ է բերել այն փաստը, որ մասնակիցներից ոմանք հարբած են եղել։ Բացի այդ, որոշ ցուցանմուշներ ծաղրել են ժամանակակից թուրքական հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին։

Արդյունքում տուժել է հինգ մարդ, այդ թվում՝ Գերմանիայի եւ Լեհաստանի քաղաքացիներ։

Ոստիկանությունը ձերբակալել է անկարգություններ հրահրող 7 հոգու։ Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Մութլուն խոստացել է պատժել մեղավորներին։

Դիտվել է 983 անգամ:
Print Friendly

Leave a Reply