Հանրային հեռուստաընկերությունը նոր գործադիր տնօրեն ունի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 26, 2010 0:28

Հայաստանի հանրային հեռուտաընկերության նոր գործադիր տնօրեն է նշանակվել Գագիկ Բունիաթյանը: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին հայտնել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը՝ ներկայացնելով Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի արդյունքը:

Գագիկ Բունիաթյանը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից միաձայն ընտրվել է գործադիր տնօրենի պաշտոնում:

Ալեքսան Հարությունյանի խոսքով, նոր գործադիր տնօրենի նշանակմամբ, Հանրայինում կադրային փոփոխություններ չեն սպասում: Փոփոխություններ չեն լինի նաեւ հեռուստատեսության քաղաքականության մեջ:

Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել Հանրայինի նորանշանակ գլխավոր պրոդյուսեր Գագիկ Բունիաթյանը, Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Լավրենտի Միրզոյանը, «Ներուժ» հասարակական կազմակերպության հիմնադիր Ժասմենա Ղեւոնդյանը: Հայտ էր ներկայացրել նաեւ Վիտալի Ավանեսովը, սակայն վերջինս ինքնաբացարկ է հայտարարել:

Դիտվել է 1840 անգամ:
Print Friendly

Leave a Reply